ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Armlur.am-ի հետ զրույցում տարօրինակ համարեց այն հանգամանքը, որ վերջին օրերի դեպքերի տուժածները ասես թե ցանկություն չունեն օգնելու պատկան մարմիններին իրենց նկատմամբ տեղի ունեցածը բացահայտելու համար:
«Այս ամենն անթույլատրելի է: Ես հետաքրքիր բան եմ նկատում: Այսքան այս դեպքերը գնում են, բայց ես ոչ մի անգամ չեմ տեսել, որ տուժածներից մեկը կոնկրետ քայլ անի, որպեսզի հասկանա՝ ի՞նչ է կատարվում: Բոլորն էլ խուսափում են խոսելուց: Ասում են, որ չեն կարող մանրամասներ ներկայացնել: Ինձ համար դա զարմանալի է»,- նշեց Սուքիաս Ավետիսյանը:
«Իրականության մանրամասներին տիրապետելու համար տուժող կողմն էլ իր հերթին պետք է օգնի այս դեպքերի բացահայտման համար: Տուժող կողմը չի օգնում, փոխարենն ասում է` ես ոչ մի բան չեմ տեսել, ոչ մի բան չեմ լսել: Գիտեմ, որ ինձ եկան խփեցին ու փախան, գտե´ք մեղավորներին: Այդպես ո՞նց կլինի»,- նշեց պատգամավորը: Վերջինս չբացառեց նաև այն հանգամանքը, որ Արամ Մանուկյանի նկատմամբ տեղի ունեցածը կարող է շեղող հանգամանք լինել ազատամարտիկների նկատմամբ տեղի ունեցած բռնությունից: