ՀԱՐՑ. Երեւանում փաստաբանի անվան տակ մի խարդախ խաչագող է գործում: Խաբեությամբ դրամ է վերցնում դատավարության ընթացքում փաստաբանական ծառայություն մատուցելու համար եւ անհետանում: Փաստաբանների պալատում ասացին, որ իրենց մոտ նրա տվյալները չկան, նա այդ պալատի անդամ չէ: Ավելին ասեմ, ընտանիքով աղանդավոր են, եւ նա Աստծո անվամբ է խոսք տալիս, որ օգնելու է, ամեն կերպ վստահություն է ձեռք բերում: Ես ինքս տուժել եմ այդ խաբեբայի գործողություններից, գումար եմ տվել, բայց ապացուցելու համար փաստեր չունեմ: Խնդրում եմ ասել, թե ինչպես կարող եմ ապացուցել, որ տուժել եմ նրա գործողություններից: Ապացուցելու դեպքում ի՞նչ պատիժ կկիրառվի այդ սրիկայի հանդեպ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նման դեպքերում միշտ շատ դժվար է լինում ապացուցել գումար տալու հանգամանքը, քանի որ վկաներ եւ փաստեր չեն լինում: Եթե նույն անձից շատ տուժողներ լինեն, ապա ապացուցելու գործը մի քիչ կհեշտանա: Եթե տվյալ մարդուն մեղավոր ճանաչեն խարդախության համար, ապա կպատժվի ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով.
1. Խարդախությունը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Խարդախությունը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
1.1) պաշտոնական դիրքն օգտագործելով:
շարունակելի
իրավաբան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տարիքն առած թոշակառուին իհարկե դժվար է չհավատալ: Ամեն դեպքում, կարիք էլ չկա այդքան դյուրահավատ լինել ու խարդախության ցանցում հայտնվել: Որքան հայտնի է, փաստաբանները համապատասխան լիազորագիր են ունենում, ինչը կարելի է պահանջել նրանց հետ գործարք սկսելուց առաջ: