ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ ՀՀ կառավարության 18.08.2006թ. համար 1302-Ա որոշմամբ Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անտառային նշանակության որոշ (այդ թվում Մարաշի) տարածքների նպատակային նշանակությունը դասակարգվել է որպես «բնակավայրերի» կատեգորիայի հող: Երեւանի քաղաքապետի 11.10.2006թ. համար 1619-Ա որոշմամբ էլ կառավարության վերոնշյալ որոշումը տեղայնացվել է: Հետաքրքիր է իմանալ` կառավարության նշված որոշմամբ Երեւանում «բնակավայրերի» կատեգորիայի հողերի կարգավիճակ ստացած տարածքների մեջ արդյոք մտնում է «Դալմայի այգիներ» կոչվող տարածքը, որտեղ հիմա ճանապարհ են կառուցում:

Մարտին Ասլանյան, 66 տարեկան, ինժեներ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման՝ կապված «Դալմայի այգիներ» կոչվող տարածքում գտնվող հողամասերի նպատակային նշանակության հետ, աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունը տեղեկացնում է, որ այդտեղի 256.0 հա հողերի նպատակային նշանակությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 18.08.2006թ. թիվ 1302-Ա որոշմամբ չի փոխվել:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շինարարական խառնաշփոթը, ցավոք, չի շրջանցում մայրաքաղաքի այն փոքր տարածքներն անգամ, որոնք կանաչ գոտի են համարվում: Քաղաքապետարանի պատասխանը հստակ է: Նշված տարածքի կարգավիճակը չի փոխվել, սակայն, ինչպես բնակիչներն են ահազանգում, այստեղ նույնպես շինաշխատանքներ են սկսվել, ու դրանց հեղինակները մեծամասամբ հենց այդ տարածքների սեփականատերերն են:




Լրահոս