41 սպանություն իրականացրած բրազիլացին ցանկանում է շարունակել իր սև գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլացի ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, ով խոստովանել է , որ վերջին 10 տարիներին Ռիո դե Ժանեյրոյում 40 մարդ է սպանել: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Սայլսոն Ժոզե դաս Գրասասը ձերբակալվել է չորեքշաբթի այն բանից հետո, երբ ծեծելով սպանել է մի կնոջ:

Ավելի ուշ նա խոստովանել է ևս 37 կանանց, 3 տղամարդկանց և 2 տարեկան աղջկա սպանությունները:

Ոստիկանների հետ զրույցում, որը հեռարձակվել է Globo հեռուստաալիքով, տղամարդը հայտարարել է, որ կցանկանար շարունակել մարդաորսը և սպանություններևը՝ «ադրենալին ստանալու համար»: Նա նաև ասել է, որ եթե երբևէ հայնվի ազատության մեջ, ապա կշարունակի սպանել:

Ոստիկանությունը շարունակում է զոհերի որոնումները, սակայն առայժմ հաջողվել է գտնել միայն չորսի դիակները:




Լրահոս