Բրիտանիայի ամենահարուստ անձանցից մեկն ընկել է իր տան պատուհանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի իր բնակարանի պատուհանից վայր է ընկել երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ գործարար Սքոտ Յանգը, ով մտերիմ էր ռուս հանգուցյալ օլիգարխ Բորիս Բերեզովսկու հետ: Ոստիկանությունը բացառել է սպանության վարկածը, իսկ զոհվածի հարազատներն ու մտերիմները չեն հավատում, որ նա ինքնասպան է եղել:

Նրանց տեղեկությունների համաձայն, Սքոտ Յանգը սնանկացել է Մոսկվայում անշարժ գույք ձեռքբերելու պատճառով և ընկել բազմամիլիոնանոց պարտքերի մեջ: Սակայն որոշ տեղեկությունների համաձայն, Յանգը բոլորովիլ էլ չի սնանկացել, և նրա կարողությունը պահվում է օֆշորային գոտում:

Ըստ վարկածներից մեկի՝ ինքնասպանության պատճառներն են Ռուսաստանում կատարված միլիոնանոց գործարքը և դատական վեճը նախկին կնոջ հետ, տեղեկացնում է gazeta.ru-ն:




Լրահոս