Հայկական ժամանակ. Ալիկ Սարգսյանին կձերբակալե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ երեկոյան Երևանի Թումանյան փողոցում թերթի թղթակիցը նկատել է ՀՀ նախկին ոստիկանապետ, այժմ Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանին` զբոսնելիս: Իհարկե, տարօրինակ ոչինչ չկա, որ պաշտոնյան փողոցում զբոսնում է, բայց Ալիկ Սարգսյանի երեկվա զբոսանքը սովորականների շարքից չի եղել: Կարելի է ասել, որ դա քաղաքական զբոսանք էր, եթե կուզեք` քաղաքական ակցիա: Նախկին ոստիկանապետը քաղաքի կենտրոնում զբոսնել է, որպեսզի մարդկանց ապացուցի, որ իր հետ ոչինչ չի պատահել, և ինքը շարունակում է ազատության մեջ գտնվող նախկին պաշտոնյա մնալ: Ալիկ Սարգսյանը հենց այդպես էլ ասել է թերթի թղթակցին, որ զբոսանքի է դուրս եկել, որպեսզի մարդիկ իրեն տեսնեն և համոզվեն, որ իր մասին տարածվող լուրերը սուտ են: Իսկ լուրերը, որոնք նա ցանկացել է զբոսանքով հերքել, նախկին ոստիկանապետին ձերբակալելու մասին էին: Այդ լուրը երեկ երեկոյան տարածել էր էլեկտրոնային կայքերից մեկը: Չնայած, այդ կայքը առանձնապես հանրությանը հայտնի չէ, բայց միևնույնն է` լուրը կայծակնային արագությամբ տարածվեց համացանցում, իսկ այնտեղից էլ՝ հանրության շրջանում: Ուստի, երբ լուրի տարածումից մի քանի րոպե անց ,Հժե-ի թղթակիցը զանգահարել էր Ալիկ Սարգսյանին, նա արդեն ամեն ինչից տեղյակ` անմիջապես շտապել էր հերքել իրեն ձերբակալելու մասին տեղեկությունը: Ըստ նախկին ոստիկանապետի, լուրը անհեթեթության և ինչ-որ մեկի երևակայության արդյունք է: ,Ոչնչից տեղյակ չեմ, չգիտեմ` ինչի մասին է խոսքը: Ոչ մեկի հետ չեմ շփվում, առավոտյան գնում եմ գործի, երեկոյան գալիս եմ: Երևի դա է որոշ մարդկանց անհանգստացնումե,- ասել է Սարգսյանը: Ստորև ներկայացնում ենք նախկին ոստիկանապետի հետ “Հժ”-ի թղթակցի հեռախոսային հարցուպատասխանը:
-Պարոն Սարգպան, կայքերից մեկում գրել են, որ ձեզ ձերբակալել են, իսկապե՞ս ձեզ հետ կապված ինչ-որ զարգացումներ կան:
-Անհեթեթ խոսակցություն է, չգիտեմ` որտեղից:
-Լուրը հրապարակած կայքին լրագրողական շրջանակներում կապում են ԱԱԾ-ի հետ, դրա մասին ի՞նչ կասեք::
-Չգիտեմ, ես օրինապահ մարդ եմ: Ես ոչ մի խախտում կյանքումս թույլ տված չկամ: Նորմալ իմ կյանքով ապրում եմ: Չգիտեմ` դա ինչ է նշանակում, և ինչ նպատակ է հետապնդում նման անհեթեթ բան գրելը, դա էլ չեմ կարողանում հասկանալ:
-Բայց ձեզ հետ կապված ինչ-որ միջադեպ չի՞ եղել:
-Որևիցե նման խոսակցություն, նման թեմա չի եղել: Ինչ-որ մեկի ֆանտազիան է, չգիտեմ:

-Դուք Սերժ Սարգսյանի հետ հանդիպո՞ւմ եք. Որովհետև օրերս գրել էին, որ ձեզ լիովին մեկուսացրել են:
-Ես այսօր նախագահականում եմ աշխատում: Եթե հարց է լինում, ինքն ինձ հրավիրում է, եթե ես եմ հարց ունենում, ես եմ իրեն զանգում: Նորմալ աշխատում եմ, ինչի՞ մասին է խոսքը, նման թեմա չկա:
Առաջիկայում, թերևս, կպարզվի` սա ,ֆանտազիաե է, թե՞ ԱԱԾ-ի կողմից կազմակերպված արտահոսք:
 




Լրահոս