Քահանային դատել են՝ սրճարանում ավետարան կարդալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոչիի դատարանը 30 հազար ռուբլով տուգանել է քահանա Ալեքսեյ Կոլյասնիկովին՝ սրճարանում ավետարան կարդալու համար: Այդ մասին Газете.Ru-ին է հայտնել նրա փաստաբանը:

Դատարանը Կոլյասնիկովին մեղավոր է ճանաչել առանց ծանուցման հասարակական միջոցառում անցկացնելու մեջ: Վկաներից մեկը դատարանում խոստովանել է, որ սրճարան չի եկել հենց այնպես, մի բան ուտելու նպատակով, այլ նախկինում ևս այնտեղ ներկա է եղել նման միջոցառմանը և տեղյակ է եղել, որ Կոլյասնիկովն Ավետարան է կարդալու: Երկրորդ վկան, ով իբր պատահաբար է հայտնվել այդ սրճարանում, իրավապահ մարմինների նախկին աշխատակից է եղել:




Լրահոս