ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ազգային ժողովում

Գալուստ Սահակյանի՝ ԱԺ նախագահ դառնալու հավանական փաստը մեծամասամբ ազդել է ՀՀԿ-ական պատգամավորների վրա՝ անգամ նորաթուխ Լեռնիկ Ալեքսանյանի: Եվ կարծես բոլոր հանրապետականները սպասում են Գալուստ Սահակյանի մտքի «գոհարներին»:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, հաշմանդամության որեւէ կարգ ունեցող աշխատողներն ի՞նչ արտոնություններից կարող են օգտվել:

Տրդատ Երանոսյան (64 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ Հաշմանդամություն ունեցող աշխատողները իրենց պահանջով՝ բժշկական եզրակացության հիման վրա, կարող են աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով (141 հոդված): Հաշմանդամի ներգրավումն արտաժամյա, ոչ աշխատանքային oրերի կամ գիշերային աշխատանքներում թույլատրվում է միայն նրանց համաձայնությամբ եւ պայմանով, եթե նման աշխատանքները բժշկական եզրակացությամբ նրանց արգելված չեն (144 հոդված): 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների համար uահմանվում է աշխատաժամերի կրճատված տեւողություն՝ շաբաթական 36 ժամից ոչ ավելի:
Աշխատանքի ընդունելիu հաշմանդամների համար փորձաշրջան չի uահմանվում: Աշխատողների թվի կամ հաuտիքների կրճատման ժամանակ աշխատանքի հավաuար արտադրողականության եւ նույն որակավորման դեպքում հաշմանդամներն oգտվում են աշխատանքում մնալու առավելությունից:

«Հատուկ կարիքներով մարդկանց անջակցության» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված 172445 հաշմանդամություն ունեցող անձանց 68,7%-ը աշխատանքային տարիքի է, որոնցից զբաղված է միայն 8-9%-ը, այսինքն՝ շուրջ 4590 մարդ: Եվ եթե հաշվի առնենք նաեւ այն, որ մեծ թվով հաշմանդամներ էլ մեր երկրում հաշվառված չեն, կստանանք շատ տխուր պատկեր. փաստորեն, Հայաստանում հաշմանդամ լինել` գրեթե հարյուր տոկոսով նշանակում է լինել գործազուրկ:

 

 

 

 
ՀԱՐՑ. Եթե քաղաքաշինության բնագավառում անձն իրականացնում է գործունեություն առանց համապատասխան լիցենզիայի, ապա օրենսդրությամբ ինչպիսի՞ պատասխանատվություն է նախատեսված տվյալ անձին:

Սուրեն Կիրակոսյան (58 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Կիրակոսյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքերում կազմակերպություններից եւ անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք՝ լիցենզիայի կամ թույլտվության տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից: Նույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը (անկախ լիցենզավորման կամ թույլտվության ենթակա գործունեության տեսակից) կրկնվելու դեպքում կազմակերպություններից եւ անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք՝ լիցենզավորման կամ թույլտվության ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի քսանապատիկի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից:
Միաժամանակ, նույն հոդվածի առաջին (եթե իրականացվող գործունեությունն օրենքով ենթակա է լիցենզավորման) եւ երկրորդ պարբերություններում նշված խախտումներ հայտնաբերելու դեպքերում խախտումներ կատարած անձանցից գանձվում է նաեւ լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման ահռելի գումարներ չվատնելու համար պարզապես հարկ է օրինական լիցենզիա ձեռք բերել:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ինձ անհրաժեշտ է օգտվել փաստաբանական ծառայություններից եւ ուզում եմ իմանալ՝ արդյոք նման ծառայությունները վճարովի են, թե ոչ:

Հռիփսիմե Մելիքյան (56 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Փաստաբանն իրավունք ունի փոխհատուցում ստանալու իր ծառայությունների դիմաց: Փաստաբանական գործունեության վճարի չափն ու վճարման կարգը որոշվում են փաստաբանի ու վստահորդի միջեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կնքված գրավոր պայմանագրով: Պետությունը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնությունը քրեական գործերով՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ հետեւյալ դեպքերում.
– ալիմենտի գանձման վերաբերյալ գործերով.
– խեղման կամ առողջությանն այլ վնաս պատճառելու, ինչպես նաեւ կերակրողի մահվան հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ գործերով:
Անվճար իրավաբանական օգնությունն ապահովում է փաստաբանների պալատը պետության հաշվին՝ «Փաստաբանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ եւ 42-րդ հոդվածներով սահմանված կարգով:
Անվճար իրավաբանական օգնություն կարող է ցույց տրվել նաեւ փաստաբանի նախաձեռնությամբ:

Փաստաբան Ալեքսանդր Ծատինյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նախքան փաստաբանական ծառայություններից օգտվելը, նախեւառաջ անհրաժեշտ է ձեռք բերել գրավոր պայմանագիր, որի մեջ ծառայությունների գներին ծանոթանալուց հետո նոր միայն կարելի է որոշել՝ օգտվել վերջինիցս, թե ոչ:




Լրահոս