
Ժողովուրդ-ի ունեցած հավաստի տեղեկություններով, այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության է հրավիրվել «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը: “Սիվիլիթաս”-ի շուրջ տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ իշխանությունները Օսկանյանին չեզոքացնելու հարցում վճռական են տրամադրված: Եվ այն, որ երեկ “Սիվիլիթաս”-ի ղեկավարությունը հյուրընկալել է 4 օտարերկրյա դեսպաններին, ցույց է տալիս, որ այդ հաստատությունում լուրջ անհանգստություն կա: Ընդ որում հայտնի չէ` դեսպաններն իրենց նախաձեռնությամբ են գնացել, թե “Սիվիլիթաս”-ն է SOS հնչեցրել: Թերթը հիշեցնում է, որ “Սիվիլիթաս” հիմնադրամը մեղադրվում է փողերի լվացման և հարկերից խուսափելու մեջ: