
Պրեմիեր լիգայի կայքը ներկայացրել է Անգլիայի առաջնության նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստին և մարզչին:
«Նյուքասլ»-ի գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն լավագույնն է ճանաչվել նախորդ ամսվա արդյունքներով: Նոյեմբերին «Նյուքասլ»-ը հաղթել էր անցկացրած չորս խաղերից երեքում:
«Մանչեսթեր սիթի»-ի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն էլ ճանաչվել է նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Ագուերոն անցկացրած չորս խաղում դարձել է երեք գոլի և երկու արդյունավետ փոխանցման հեղինակ: