
Թագավորական ընտանիքների ներկայացուցիչները ողջ աշխարհից մասնակցել են Բելգիայի ներկայիս թագավոր Ֆիլիպի հորաքրոջ՝ Ֆաբիոլա թագուհու հուղարկավորությանը, ով մահացել է դեկտեմբերի 5-ին կյանքի 87-րդ տարում. տեղեկացնում է Agence France-Presse-ը:
Թագուհուն վերջին հրաժեշտը տալու էին եկել, մասնավորապես, ճապոնական կայսրուհի Միտիկոն, թայվանական արքայադուստր Մահա Չակրի Սիրինդորնը, Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կարլոսը:
Հուղարկավորման արարողությանը մասնակցել է 1000 մարդ, այդ թվում՝ Նիդեռլանդների, Շվեդիայի, Դանիայի, ինչպես նաև՝ Մարոկկոյի և Քուվեյթի թագավորական ընտանիքների ներկայացուցիչները: Մեծ Բրիտանիան ներկայացնում էր Բելգիայում թագավորության դեսպանը: