Երեկ Կառավարության նիստի ընթացքում Հովիկ Աբրահամյանը նախարարներին հրահանգեց բոլոր հարթակներն օգտագործել իրենց կատարած աշխատանքները ներկայացնելու համար` շեշտը դնելով այն հանգամանքի վրա, որ նախարարները պետք է կոռեկտ լինեն և լրատվական դաշտում շահարկումների առիթ չտան: Վարչապետը հատուկ ընդգծեց, որ «դա շատ կարևոր է»:
«Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, պատասխանելով Armlur.am-ի հարցին՝ արդյոք Հովիկ Աբրահամյանի նման մտահոգությունը թույլ է տալիս ենթադրելու, որ վարչապետն անհանգստանալու առիթ ունի, պատասխանեց, որ զարմացած է Հովիկ Աբրահամյանի նման պահվածքից:
«Արդեն հասել ենք այդ օրի՞: Եթե վարչապետն է վախենում, էս ո՞ւր ենք հասել: Զարմանում եմ ես պարզապես»,- ասաց Տիգրան Կարապետյանը: