Եթե վերջին դեպքերը չբացահայտվեն, Ոստիկանապետը պետք է հրաժարակա՞ն տա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքը դատապարտելի է ու պետք է գտնվի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Գուրգեն Արսենյանը:  «Նման դեպքերը հասարակության նորմալ, օրինապահ անդամի կարգավիճակից տեղախոխվում են այլ կարգավիճակ: Սա հասարակական վարք ու բարքի կանոնների շատ կոպիտ խախտում է»,- ընդգծեց Արսենյանը:

Այն դիտարկմանը, թե այսուհետ ընդդիմադիր լինելը ռիսկայի՞ն է դառնում, Արսենյանը նշեց, որ բոլոր ժամանակներում էլ ընդդիմադիր լինելը ռիսկային է. «Ամենակայացած հասարակությունում էլ ընդդիմադիր հայացքներ ունենալն ու արտահայտելն իր մեջ ռիսկային որոշակի տոկոս է պարունակում»,- հայտարարեց Արսենյանը:

Հարցին՝ արդյոք չբացահայտված դեպքերից հետո ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պետք է հրաժարական տա, Գուրգեն Արսենյանն ասաց, որ դա Գասպարյանի ընտրության հարցն է, սակայն շեշտեց, որ իրավապահ մարմինները պետք է ամեն ինչ անեն դեպքերի բացահայտման համար:

«Եթե սա ընդդիմության քաղաքական գործունեության հետևանքով իրականացված գործողություններ են, ապա միանշանակ ուժեղացնում են ընդդիմությանը, որովհետև հասարակության հարյուր հազարավոր անդամներ կորցնում են իրենց վստահությունն իշխանության արդյունավետության և անաչառության նկատմամբ»,- եզրափակեց նա:




Լրահոս