Արտակարգ պատահար Չարենցավանում. կա 1 զոհ. Լուսանկարներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես armlur.am-ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից՝ Հունիսի 14-ին, ժամը 19.59-ին Չարենցավանի ոստիկանական բաժանմունքից տեղեկություն է ստացվել, որ քաղաքի նախկին լեռնաշինարարական գործարանի մոտակայքում տեղի է ունեցել կիսաքանդ շինության փլուզում և կա մեկ զոհ:
Պարզվել է, որ փլուզվել է Չարենցավանի արտադրական թաղամասում տեղակայված կաթսայատան բետոնե ծխնելույզը: Դժբախտ պատահարի հետևանքով փլատակներում մնացել և մահացել է Չարենցավանի 1ա թաղամասի 4-րդ շենքի թիվ 41 բնակարանի բնակիչ, 1989 թ. ծնված Հովհաննես Բաբայանը: Երեկոյան սկսված որոնողական աշխատանքները փրկարարները վերսկսել են այսօր առավոտյան ժամը 08.00-ին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի  




Լրահոս