
2014թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունին:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորեց դեսպանին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթելով նրան նորանոր հաջողություններ պատասխանատու առաքելության մեջ, և հույս հայտնեց, որ հայ-չինական ռազմաքաղաքական երկխոսությունը կշարունակվի երկկողմ հարաբերությունների ամրապնդման և համագործակցության ոլորտների ընդլայնման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ: