Հայաստանում հունիսի 1-ից մեկնարկած պետական ավարտական եւ միասնական քննությունների շրջանակներում, այսօր` հունիսի 15-ին, կկայանա քննություն “Օտար լեզու” առարկայից:
Ավելի վաղ armlur.am-ը հայտնել էր, որ հունիսի 1-ից Հայաստանում մեկնարկել են պետական ավարտական եւ միասնական քննությունները: Հայաստանում այս տարի դիմորդների թիվը 18 հազար 107 է, ԼՂՀ-ն` ներառյալ, մինչդեռ 2010թ 17 հազար 656 է եղել: ԼՂՀ-ում 2010թ դիմում հայտ է ներկայացրել 876 դիմորդ, իսկ այս տարի` 1260: Ընդհանուր առմամբ, Հայաստանի բոլոր մարզերում ձեւավորվել է 40 քննակենտրոն, ԼՂՀ-ում` 8:
Նշենք, որ դիմորդները քննությունից հետո պատճենահանված ձեւաթղթերով են դուրս գալու, եւ 1 ժամ անց նրանք կարող են այցելել ԳԹԿ-ի atc.am կայք, որտեղ տեղադրված կլինեն թեստերն իրենց պատասխաններով: Ստեղծվել է եւս մեկ կայք` gtk.am, որին բաժանորդագրվելով՝ դիմորդն իր էլեկտրոնային հասցեին կստանա իր քննության արդյունքը: