Արմեն Նազարյանը՝ Բուլղարիայի լավագույն մարզիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըմբշամարտի Բուլղարիայի ֆեդերացիայի տեղեկացմամբ` Սոֆիայում կայացել է մրցաշրջան 2014-ում աչքի ընկած ըմբիշների և մարզիչների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Նշված աղբյուրի համաձայն, ինչպես և անցյալ տարի, այս անգամ էլ Բուլղարիայի լավագույն մարզիչ է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի 6-ակի չեմպիոն, նորանկախ Հայաստանի առայժմ միակ օլիմպիական չեմպիոն (1996 թ) 40-ամյա Արմեն Նազարյանը, ով 1997 թվականից բնակվում է Բուլղարիայում ու պաշտպանում է այդ երկրի մարզական պատիվը:

Մրցանակներ ստացան նաև նրա գործընկերները՝ ազատ ոճի ըմբշամարտի տղամարդկանց և կանանց հավաքականների գլխավոր մարզիչներ՝ Վալենտին Ռայչևը, և Սերաֆիմ Բարզակովը: Ընդհանուր առմամբ մրցաշրջանի ընթացքում Բուլղարայի ըմբիշները տարբեր տարիքային խմբերում աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում նվաճել են 4 ոսկե, 2 արծաթե և 17 բրոնզե մեդալ:

Մրցաշրջան -2014-ի Բուլղարիայի լավագույն ըմբիշի դափնին բաժին հասավ 59 կգ քաշային կարգում մեծահասակների Եվրոպայի չեմպիոն դարձած հունահռոմեկան ոճի Ալեքսանդր Կոնստանդինովին:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա

Լուսանկարը՝ PanArmenian Photo




Լրահոս