Ազգային Ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում, անդրադառնալով օրեր շարունակ Ադրբեջանի կողմից գնդակոծվող Տավուշի մարզի սահմանների վիճակին, հուսադրեց. “Մեր ժողովուրդը ոչ մի վախենալու բան չունի, հաշվե՛ք նաեւ, որ իրանք ինչ անում են, արժանի պատասխան են ստանում մեր կողմից ու ավելի բեթար: Էնպես որ, ես ըտեղ ոչ մի վտանգ էլ չեմ տեսնում, ադրբեջանցիները սխալվում են, քանի որ մեր բանակը շատ ավելի մարտունակ ա: Միշտ էլ թուրքին շան ծեծ ենք տվել, էս անգամ էլ կտանք: Հանկարծ դուխից չընկնեք, մենք հլը չենք մեռել, որ դուք դուխից ընկնեք: Ուշադի՛ր եղեք՝ էդ սահմաններին հլը էրեխեքն են, բա որ մե՞նք գնանք հասնենք սահմաններ: Էդ թուրքը մեզ չի մոռացել, լավ գիտի: Նենց որ, թող թուրքերը մտածեն, մենք մտածելու ոչ մի բան չունենք”:
Բա որ մե՞նք գնանք հասնենք սահմաններ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ