
Ֆիլմի մասին:
Ֆիլմը նկարահանվել է հայտնի իրական պատմության հիման վրա, որը տեղի է ունեցել Ճապոնիայում 20-ական թվականներին:
Շունն ամեն օր դիմավորել և ճանապարհել է իր տիրոջը կայարանում: Հետագայում տերն անսպասելիորեն մահացել է, սակայն շունը 9 տարի շարունակ ԱՄԵՆ օր երեկոյան 5-ին եկել է կայարան՝ դիմավորելու իր տիրոջը և սպասել նրան մինչև վերջին գնացքի հեռանալը: Հետագայում ճապոնացիները հուշարձան են կանգնեցրել այն վայրում, որտեղ շունը մշտապես սպասում էր իր տիրոջը:
Անվանում՝ «Հատիկո. ամենահավատարիմ ընկերը»
Օրիգինալ անվանում՝ Hachiko: A Dog’s Story
Թողարկման տարեթիվ՝ 2009
Ժանր՝ դրամա, ընտանեկան
Ռեժիսոր՝ Լասսե Հալլստրյոմ
Դերերում՝ Ռիչարդ Գիր, Ջոան Ալլեն, Քերի-Հիոյուկի Տագավա, Սարա Ռեմեր, Ջեյսոն Ալեքսանդր և այլոք
Թրեյլեր