
Հնդկաստանում տարեց զույգը 3 օր փակված մնացել է տան լոգարանում: 74-ամյա Ջոսեֆ պապիկը և նրա կինը` 72-ամյա Էլիաման միջադեպի հետևանքով սարսափելի հյուծվել են,- գրում է NDTV-ն: Երբ զույգը մտել է լոգարան, դուռն այնպես է փակվել, որ նրանց չի հաջողվել բացել այն: Երկար ժամանակ օգնություն են կանչել, հետո փորձել են կոտրել դուռը, սակայն չեն կարողացել: Նրանց հաջողվել է գտնել լոգարանում սանհանգույցը վերանորոգելու համար նախատեսված սարքեր, որոնց օգնությամբ բացել են դռան փականը: