
ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ դեկտեմբերի 11-ին կիրառված բռնության դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Հանձնարարություններ են տրվել օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումներին ակտիվ միջոցառումներ ձեռնարկել՝ բռնություն իրականացրած անձի ինքնությունը պարզելու եւ քննությանը ներկայացնելու համար։
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տարածքում առկա է տեսանկարահանող սարք, որի տեսագրությունն ուղարկվել է փորձաքննության։