2011 թվականից հետախուզվող անձինք բերման են ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ երեկ բերման են ենթարկվել 2011 թվականից հետախուզման մեջ գտնվող երկու անձինք:
 Հունիսի 14-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները 16-րդ թաղամասի 31 շենքի թիվ 24 բնակարանից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Վիկտոր Էդիլյանին, որը 2011 թ. դեկտեմբերի 12-ից հետախուզվում էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ:
 
Հունիսի 14-ին, ժամը 19.45-ին, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1974 թ. ծնված Հակոբ Վարդապետյանին, ով  2011 թ. նոյեմբերի 25-ից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից միջպետական հետախուզման մեջ էր գտնվում խարդախության մեղադրանքով:
 




Լրահոս