Դրամը շարունակում է արժեզրկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 12-ին իրականացվել է 6 մլն ԱՄՆ դոլարի վաճառք 470.22 ՀՀ դրամ՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 469.76 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

Մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 11-ին, ԿԲ-ն իրականացրել է եւս 6 մլն ԱՄՆ դոլարի վաճառք՝ ավելի ցածր՝ 464.07 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 463.50 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

Իսկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք այս շաբաթ չի կնքվել:




Լրահոս