Թել Ավիվի արվարձանում երկու դեռահասներ փորձել են կողոպտել բանկը՝ զինվելով արհեստական ատրճանակներով:
12 և 13 տարեկան երկու տղաներ մտել են բանկ և սպառնացել այնտեղ գտնվող մարդկանց М-16 հրացաններով: Փոքրիկ կողոպտիչները, սակայն, սահմանափակվել են սպառնալիքներով, փող չեն վերցրել և ուղղակի փախել են: Նրանց անհաջող փորձը գրանցել են հսկող տեսախցիկները:
Դեռահասներին արդեն գտել են, և նրանք ստիպված են եղել գիշերն անցկացնել ոստիկանության բաժանմունքում: Իրավապահներն ասել են, որ նրանց նկատմամբ խիստ չեն լինի, քանի որ, ամեն դեպքում, նրանք միայն երեխաներ են: