Վաշինգտոնում ամերիկուհին զավակ է ունեցել, որի քաշը 15 ֆունտ է (մոտ 6,6 կգ): Երեխան ծնվել է Grays Harbor Community Hospital հիվանդանոցում: Ինչպես նշել են բուժհաստատությունում, սովորաբար նորածինները կշռում են մոտ 3,4 կգ:
Երեխայի մայրը Յեսիկա Օրտիս Դելգադոն է: Կնոջ երկու ավագ երեխաները ծնվելիս կշռել են մոտ 5,4 կգ, և նա չի ենթադրել, որ իր հերթական երեխան ավելի մեծ քաշով կծնվի: Տղային կոչել են Ֆրանցիսկ Լեոն Օրտիս:
Երեխան և մայրն իրենց լավ են զգում. տեղեկացնում է Газета.Ру-ն: