Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Շարպանտիեի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 12-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրների, ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների, ինչպես նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր:

Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իր տեսակետը` հատուկ անդրադարձ կատարելով քաղաքական ահաբեկչությունների` վերջերս ծայր առած ալիքին:




Լրահոս