Ծեծի ենթարկված ազատամարտիկները հրաժարվել են հաղորդում տալ իրենց այցելած քննիչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանն ու Ռազմիկ Պետրոսյանը հրաժարվել են  հաղորդում տալ որևէ հանգամանքի վերաբերյալ: Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից:

Պաշտոնական հաղորդագրությունն ամբողջությամբ ստորև.

«Դեկտեմբերի 10-ին զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն էր տարածվել, որ նախորդ օրը հարձակման ու ծեծի են ենթարկվել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ու «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:

Դեկտեմբերի 12-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչն այցելել է «Ազատամարտիկների դաշինք» հ/կ-ի գրասենյակ՝ հիշյալ տեղեկատվության վերաբերյալ Մանվել Եղիազարյանից և Ռազմիկ Պետրոսյանից պարզաբանումներ ստանալու նպատակով: Նրանք հրաժարվել են հաղորդում տալ որևէ հանգամանքի վերաբերյալ և նշել են, որ բողոք կամ պահանջ չունեն»:

Հիշեցնենք, որ օրերս ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:




Լրահոս