Չարենցավանում հայտնաբերվել է մահացած երիտասարդի մարմնի մնացած մասը. (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամբողջ գիշեր Չարենցավանում շարունակվել են կաթսայատան փլուզման արդյունքում մահացած երիտասարդ տղայի մարմնի մասերի որոնողական աշխատանքները: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 10-ին դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Ինչպես հայտնել էինք , հունիսի 14-ին, ժամը 19.40-ի սահմաններում Ոստիկանության Չարենցավանի բաժնից հայտնել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարար ծառայություն, որ Չարենցավանից դեպի Ալափարս տանող ճանապարհի ձախ հատվածում դեռ ԽՍՀՄ տարիներից կառուցված, իսկ այժմ չգործող կաթսայատանը փլատակների տակ մահացած մարդ կա, ում դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ավելի ուշ փրկարարները փլատակի տակից հանել էին դժբախտ պատահարի հետևանքով մահացածը Չարենցավան քաղաքի 1ա թաղամասի 4-րդ շենքի բնակիչ 23-ամյա Հովհաննես Բաբայանն էր, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների, փորձել էր մի քանի հոգու հետ կաթսայատան ապամոնտաժման աշխատանքներ իրականացնել:
Մահացած երիտասարդի մարմնի մնացած մասը հայտնաբերելու համար Երևանից հատուկ տեխնիկա է բերվել, ինչպես նաև Չարենցավանի փրկարարներին միացել են Երևանի Փրկարար ծառայության աշխատակիցներ՝ թվով 40 հոգի:
Ողջ գիշեր փրկարարների հետ են եղել մահացած երիտասարդի հարազատները, ովքեր իրենց զայրույթն էին արտահայտում, որ տեղական իշխանություններից ոչ մի պատասխանատու այդպես էլ չի բարեհաճել ժամանել դեպքի վայր: Մահացածի հարազատները հայտնում էին նաև, որ ըստ իրենց տեղեկությունների, նշված շինությունը պատկանում է մարզային և տեղական կառույցների պատասխանատուներին, որոնց անուններն այս պահին նրանք չուզեցին հայտնել, այդպես էլ չեն բարեհաճել ժամանել դեպքի վայր: Փլատակների տակից հանվեց մահացածի մարմնի մնացած մասը:
Ի դեպ, նշված շինությունում, շինության ապամոնտաժման ժամանակ դրան մասնակից երիտասարդները որոշել են կարմիր ներկով իրենց անունները գրել շինության գմբեթին և տարօրինակ զուգադիպությամբ բոլորի անունները գրված են եղել միասին՝ իրար կողքի, և միայն մահացած երիտասարդի անունն է գրված եղել առանձին:
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս