Ծեծից առաջ ՀԱԿ անդամին զանգահարել և դուրս են կանչել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ Ազգային Կոնգրեսի` Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանն այս պահին գտնվում է հիվանդանոցում և բուժզննում է անցնում: Այս մասին Armlur.am-ին տեղեկացրեց ՀԱԿ անդամ, Հրազդային տարածքային կառույցի ներկայացուցիչ Արամ Բարեղամյանը, ում փոխանցմամբ՝ անհայտ անձանց կողմից հարձակման ենթարկված Աշոտ Փիլիպոսյանը ստացել է ուղեղի ցնցում, աչքի տակ՝ արյան զեղում, սալջարդ, կոտրվածքներ չունի:

«Իմ տեղեկություններով՝ ինչ-որ մեկը զանգել է, կանչել դուրս ու ծեծել: Ես հիմա հիվանդանոցում եմ, հիմա սիստեմայի տակ է, խոսել չի կարողանում»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այս պահին այլ մանրամասներ հայտնել չի կարող:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ժամ առաջ ծեծի է ենթարկվել է Հայ ազգային Կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը: Վերջինս ՀԱԿ անդամներից թվով երկրորդն է, ում նկատմաբ նման հարձակում է կատարվում: Մեր տեղեկություններով՝ հարձակումը կատարել են 2 անհայտ անձինք: Իսկ երեկ երեկոյան հարձակում է իրականացվել Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա:




Լրահոս