
Հունիսի 15-ը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշների տոնն է։ Տոնի շրջանակներում այս տարի տեղի կունենա տոնական քայլերթ, որին կմասնակցեն 38 ուսանողական միությունների ու հասարակական կառույցների ավելի քան 4500 երիտասարդներ: Երթը կսկսվի մատենադարանից և կհասնի են մինչև Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի է ունենալու մեծ միջոցառում, որին կմասնակցեն նաև ՀՀ Զինված ուժերի ուղղաթիռները՝ օդում տանելով դրոշի գույները։