Գինու գործարանի տնօրենը ոչ սթափ վիճակում դարձել է ավտովթարի պատճառ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ` հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:30-ի սահմաններում Երևանի Բագրատունյաց փողոցում Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ, 39-ամյա Արմեն Ղազարյանը, վարելով “Լեքսուս LX470” մակնիշի 111 ԼՕ 01 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ, 45-ամյա Գարիկ Բաբայանի վարած “Օպել Վեկտրա” մակնիշի 10 ՏԼ 441 համարանիշի ավտոմեքենային: Ավտովթարի հետևանքով  “Օպել Վեկտրա”-ի ուղևոր 33-ամյա Սյուզաննա Սիրադեղյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել է Երևան բժշկական կենտրոն: Գ. Շամշյանը հայտնում է, որ Արմեն Ղազարյանը Գետափ գինու գործարանի տնօրենն է, իսկ դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ տնօրենը եղել է ոչ սթափ վիճակում:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս