Հասկացա, որ ամերիկացիներին վստահել չի կարելի. Միխայիլ Գորբաչով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովն հարցազրույց է տվել ամերիկյան TIME ամսագրին: Նրա անկեղծությունն իսկապես զարմացրել է արևմուտքին:

Իր շահերի համար Ամերիկան աշխարհը գլխիվայր կշրջի

– Արևմուտքը ցանկանում էր մեզ վերածել ծայրամասային ճահճի: Մեր ազգն այլևս չէր կարող թույլ տալ, որ այդ ամենը շարունակվեր: Եվ խնդիրն ամենևին մեծամտությունը չէ: Ամերիկան բոլորին թելադրում է իր պամանները, իսկ ռուսներին դժվար է ստորացնել: Մենք գիտակցում ենք սեփական արժեքը: Ես հասկացել եմ, որ կարելի է լսել ամերիկացիներին, բայց վստահել՝ ոչ: Երբ նրանց գլխում որևէ միտք է ծագում, ապա նրանք ամեն ինչ գլխիվայր կշրջեն՝ իրականացնելու համար:

Վլադիմիր Պուտինը գործում է մեծամասնության շահերից

– Պուտինը սկսել է ինքնուրույն գործել: Նրա դիրքորոշումը բխում է մեծամասնության շահերից: Նրա գործունեության մեջ նախկինի պես ավտորիտար տարրեր են նկատվում և դա անհրաժեշտ է, որպեսզի կարողանաս հարթել այն իրավիճակը, որը մեզ համար ստեղծել են մեր ընկերները, նախկին ընկերներն ու գործընկերները:

Խոսում են նոր սառը և տաք պատերազմի մասին

– Մարդիկ խոսում են ոչ միայն նոր սառը, այլև տաք պատերազմի մասին: Թվում է, որ հասել է լուրջ անհանգստանալու ժամանակը: Պետք է վերադառնալ երկխոսության և դադարեցնել այն ինչ կատարվում է: Պետք է վերադառնալ այն կետին, որից սկսել ենք, երբ ավարտվեց սառը պատերազմը:




Լրահոս