«Մանչեսթեր Յունայթեդ»-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան չի կարողանա մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի «Լիվերպուլ»-ի դեմ խաղին: Վնասվածքի պատճառով նա չէր մասնակցել նաև 15-րդ տուրում կայացած «Սաութհեմպտոն»-ի դեմ խաղին:
Մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզչի խոսքով, ֆուտբոլիստի վիճակը վերջին օրերին դեպի լավն է փոխվել, բայց օգնել թիմին կարևոր խաղում, արգենտինացին չի կարող:
Նշենք, որ Դի Մարիան անգլիական ակումբի խաղացող էր դարձել այս ամռանը: Լուի վան Գալի ղեկավարած ակումբը ֆուտբոլիստին 75 մլն եվրոյի դիմաց գնել էր Մադրիդի «Ռեալ»-ից: