
ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է վարորդներին, որ գործողության ժամկետի նշում չունեցող վարորդական վկայականների ժամկետը լրանում է ս/թ հունիսի 30-ին:
Ավելորդ հերթերից խուսափելու և պատշաճ որակի ծառայություն մատուցելու նկատառումներից ելնելով՝ ճանապարհային ոստիկանությունը խնդրում է քաղաքացիներին վարորդական վկայականների փոխանակումը չթողնել ժամկետը լրանալու վերջին օրերին: