«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի երիտթեւի միջեւ կռիվ է «ընկել»: «Ժողովուրդ»-ի տեղեկութուններով՝ վերջին շրջանում երկու կուսակցությունների երիտասարդները փորձում են միմյանց վախեցնել, մեկմեկու ինչ-որ հանդիպումների են հրավիրում՝ խնդիրները «տղավարի» լուծելու համար:
ՀՀԿ-ականները ԲՀԿ-ականներին ժամադրել են Մելիք-Ադամյան փողոցում, այսինքն՝ ՀՀԿ գրասենյակի հարեւանութամբ, սակայն ՀՀԿ-ականները չեն գնացել այդ հանդիպմանը: Հավանաբար ավելի բարձր կուսակցականներն արգելել են միջադեպին ընթացք տալ:
ԲՀԿ-ական Վահան Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ վերջին շրջանում ՀՀԿ երիտթեւը իրենց հասցեին անընդհատ ցեխ է շպրտում. «Մենք ոչնչից էլ չենք վախենում, իրենք թող վախենան, իրենք թող վախենան ժողովրդի ընդվզումից, իրենք թող վախենան, որ իրենք չեն կարողանալու դուրս գան փողոց եւ նայեն ժողովրդի աչքերին»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: