
Եթովպիայում Skype-ից օգտվողը կդատապարտվի 15 տարվա բանտարկության: Համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել մայիսի 24-ին, սակայն միջազգային ԶԼՄ-ներն այս մասին իմացել են միայն այսօր: Skype-ի եւ Google Talk-ի օգտվողները, կարող են բանտում հայտնվել մինչեւ 15 տարի ժամկետով: Երկրի իշխանությունները նման քայլը բացատրում են ազգային անվտանգության ապահովման եւ տեղի հեռահաղորդակցական ընկերությունների մենաշնորհին աջակցության հարցերով: