Այս լուսանկարները սարսափելի և դաժան են, դրանք սակայն, անհրաժեշտ է ցույց տալ այն կարևոր հաղորդագրության պատճառով, որը կրում են: Լուսանկարները ցուցադրում են անտառահատման հետևանքով ամբողջ աշխարհում գրանցվող անտեսանելի զոհերին: Գեղարվեստական ղեկավար Գանեշա Պրասադ Աչարիան՝ Կոշիք Կետտի Ռոյի հետ մասին ստեղծել են այդ սոցիալական գովազդը «Sanctuary Asia»-ի համար:
Լուսանկարների կարգախոսն է «Երբ վերանում է անտառը, վերանում է նաև վայրի բնությունը»: Չէ որ անտառահատումը կրճատում է վայրի կենդանիների բնակավայրը, ինչը փաստացի նշանակում է միլիոնավոր կենդանիների սպանություն: Արևադարձային անտառները պահպանում են կենսաբազմազանության 80%-ն աշխարհում, այդ կերպ Հարավային Ամերիկայում և Ասիայում արևադարձային անտառների կրճատումը լուրջ խնդիր է, որը վերաբերում է բոլորին: