
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Եռաբլուրում ազատամարտիկների մեծ հավաք է տեղի ունենալու: Այդ մասին հայտարարվել էր դեռ դեկտեմբերի 10-ի հանրահավաքին՝ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի կողմից:
Մենք տեղեկացանք, որ Եռաբլուր են ժամանելու նաև մարզերից, ազատամարտիկներին խիստ վրդովվեցրել են իրենց մարտական ընկերների նկատմամբ կատարվող բռնությունները: Հավաքին մասնակցելու են նաև Ժիրայր Սեֆիլյանը, Ռուբեն Գևորգյանն ու Ազատամարտիկների դաշինքին չմիացած այլ ջոկատների ներկայացուցիչներ, որոնք հայտարարելու են շարժմանը միանալու մասին:
Ազատամարտիկների բացօթյա խորհուրդը տեղի կունենա ժամը 12-ին: Մենք տեղեկացանք նաև, որ իշխանությունը շատ անհանգիստ է այս հավաքի հետ կապված, և երեկ երեկոյան պաշտպանության նախարարությունում շտապ նիստ էին հրավիրել՝ քննարկելու ստեղծված վիճակն ու անկանխատեսելի զարգացումները կանխելու տարբերակները»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։