Չինաստանում բարկության ալիք է բռնկվել այն բանի համար, որ 7 ամսական հղի կնոջ երեխային ուժով հեռացրել են,-հայտնում է shanghaiist.com -ը:Կնոջ եւ երախայի անմխիթար վիճակով նկարը հայտնվել է համացացում: Մայրը` Ֆենգ Ջիանմեյը, ասել է, որ իր նկատմամբ ուժ կիրառելով՝ ներարկել են հատուկ դեղամիջոց, որն աբորտի պատճառ է դարձել, եւ երեխան 36 ժամ անց մահացած է ծնվել։ Երեխային նման կերպ սպանելու պատճառն այն է եղել, որ կինը արդեն մեկն ունեցել է եւ երկրոդի համար սահմանված 4000 ֆունտ սթեռլինգ տուգանքը չի կարողացել վճարել: Հիշեցնենք, որ չինական նոր օրենքների համաձայ տուգանվում են բոլոր այն զույգերը , ովքեր երկրորդ երեխան են պատրաստվում ունենալ:
7 ամսական երեխային զրկել են ծնվելու հնարավորությունից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ