
Այսօր՝ հունիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 66-րդ կմ-ին՝ Ջամշլու գյուղի մոտակայքում, հանդիպակաց իրար են բախվել Տոյոտա Պրադո մակնիշի 07 ՍԼ 606 համարանիշի և ԳԱԶ 3110 մակնիշի 39 ԼԼ 641 համարանիշի ավտոմեքենան: Վթարի արդյունքում երկու մեքենաներն էլ հայտնվել են ճանապարհամերձ դաշտում: Պարզվել է, որ Պրադո-ն վարել է Վանաձորի բնակիչ 56-ամյա Ռազմիկ Գևորգյանը, իսկ ԳԱԶ 3110-ը՝ Սպիտակ քաղաքի բնակիչ՝25-ամյա Արթուր Առաքելյանը:Վթարի հետևանքով ԳԱԶ 3110-ի վարորդն ու երկու ուղևորները՝ 30-ամյա Քրիստինե Գևորգյանը և 36-ամյա Ֆլորա Ղազարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: