2015 թվականի նորաձևության թրենդները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով Ամանոր է, եւ մինչ բոլորը տոնական եռուզեռի մեջ են, նորաձեւության սիրահարները չեն դադարում հետաքրքրվել եկող տարվա տենդենցներով: 2015-ին «ճաշակ թելադրողի» դերում այծն է լինելու. նա է ոգեշնչելու դիզայներներին, իսկ մոդային հետեւողներին տանելու է իր ետեւից:

nkar

 

Ոճաբան Արփինե Կոշտոյանը «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է, որ այծի տարում չափազանց նորաձեւ կլինեն նախորդ տասնամյակների վառ թրենդները, պոդյումում կգերակշռեն 60-ականների՝ մինչեւ ծունկ հասնող գունավոր երկարաճիթ կոշիկները՝ համադրած մինի կիսաշրջազգեստի հետ, որոնք ձեւավորված կլինեն նախշերով կամ հետաքրքիր պրինտներով:

Մեկ տասնամյակ անց կրկին ի հայտ է եկել Dior-ի 70-ականների հանճարեղ new look -ը:

մոդա

Գալիք տարում նորաձեւ են կիսաշրջազգեստները, որոնք ընդգծում են բարակ իրանը եւ ծնկից ներքեւ հասնող լայն փեշը, մոդայիկ են նաեւ անգորայից բլուզները, ժակետները: Կրկին ակտուալ է լինելու 90-ականների «թափթփված» ոճը:

Այծի տարում մորթե դետալներ օգտագործելու թրենդը հասնելու է իր գագաթնակետին: Հնարամիտները դրանք կարող են համադրել կիսաթափանցիկ կտորների հետ: «Շահավետ կլինի, եթե Ամանորին կոկտեյլային զգեստները համադրեք մորթե ժիլետների կամ երկար, անթեւ ժակետների հետ»,-խորհուրդ է տալիս ոճաբանը՝ հավելելով, որ 2015-ին նորաձեւ են համարվում նաեւ մորթյա շարֆերը:

oydAy4Du_hg

Ինչ վերաբերում է գունային գամմային, ապա 2015-ին այն բավական բազմազան է լինելու, այնուամենայնիվ, հարկ է նշել, որ եկող տարի գերիշխող կլինի փայլուն արծաթագույնը: Համաշխարհային նորաձեւության տներում աչքի են ընկնում «արծաթով օծված» զգեստները:

screenshot_6

Շարունակական է լինելու մետաղի թեման, ակտուալ կլինեն մետաղական զարդերն ու խոշոր բնական քարերը:

Ոճաբանը Ամանորին խորհուրդ է տալիս կրել պարզ ձեւվածքի մինիմալիստական զգեստներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ներդաշնակ լինել սեփական անձի հետ: Նա, առհասարակ, հորդորում է գործի դնել երեւակայությունը եւ անընդմեջ ստեղծագործել…

Աննա Բաբաջանյան




Լրահոս