Հակառակորդի արձակած կրակոցներից բերքաբերցի է վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան 7:30-8:30-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցի դիպուկահարների կողմից արձակված կրակոցներից տուժած Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ Ացղասի Թամրազյանն այս պահին գտնվում է հիվանդանոցում: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը, ում խոսքով՝ այս պահին գյուղում հանգիստ վիճակ է:

Գյուղապետը հաղորդեց, որ կրակոցներն իրենց համար սովորական դարձած երևույթ են, և ասել, թե վիճակը լարված է, անիմաստ կլինի, քանի որ գյուղը սահմանամերձ է, և նման դեպքերը պետք է ցավագին չընդունել:

«Ոչինչ, որ մի հատ էլ կրակեն, բա սահմանամերձ գյուղ է, ի՞նչ էիք ուզում լիներ: Աղասիի վիճակը լավ է: 10-12 կրակոց են արձակել, որոնցից երկուսը դիպել է նրա ոտքերին: Այդ պահին այնտեղ մի քանի այլ գյուղացիներ էլ են եղել, հասցրել են փախչել»,- շարունակեց Արթուր Մադաթյանը՝ նշելով, որ կրակոցից տուժած Աղասի Թամրազյանն այդ պահին ձուկ որսալիս է եղել:




Լրահոս