
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այս պահին գտնվում են Կառավարության շենքի դիմաց: Գործարանի աշխատակիցներից մի քանիսը բարձրացել են Հովիկ Աբրահամյանի մոտ: Դեկտեմբերի 9-ին նաիրիտցիները գործադիրի հետ կրկին հանդիպում էին ունեցել, որի ժամանակ պայմանավորվածություն էին ձեռք բերել այսօր հանդիպել և իրենց խնդիրների համար օպտիմալ լուծում մշակել:
«Նաիրիտ»-ի աշխատակից Թոմիկ Հակոբյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք սպասում են վարչապետի պատասխանին, որպեսզի հասկանան իրենց գործողությունների հետագա ընթացքը:
Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները պահանջում են իրենց 18 ամսվա չվճարած աշխատավարձերը: