
Armlur.am-ի թղթակիցը Եռաբլուր հուշահամալիր պանթեոնից հայտնում է, որ այս պահին մեկնարկեց ազատամարտիկների հավաքը:
Մեր թղթակցի փոխանցմամբ՝ ներկա է ավելի քան 400 ազատամարտիկ, այդ թվում՝ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Նրանք նախ ծաղիկներ դրեցին իրենց զոհված ընկերների շիրիմներին, ապա՝ որոշեցին անցնել հայտարարություններին:
Ազատամարտիկները Եռաբլուր են ժամանել նաև մարզերից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ծեծի էին ենթակվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը («Արաբոյի» Մանվել) և Ռազմիկ Պետրոսյանը, ինչպես նաև Սուրեն Սարգսյանը: