Հաջորդ տարի Ուկրաինայի պաշտպանության համար 3 մլրդ դոլար է անհրաժեշտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինային անհրաժեշտ է կրկնապատկել պաշտպանության բյուջեն և հասցնել այն 3 մլրդ դոլարի՝ երկրի արևելքում ռուսամետ անջատողականների դեմ պայքարելու համար: Այս մասին ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը:

Ինչպես նա նշել է Ռադայում, այդ գումարի մեջ է մտնում նաև հավելյալ 100 մլն դոլարը, որը նախատեսվում է զենք գնելու համար: Նախարարը կոչ է արել ավելացնել զորակոչը՝ հավելելով, որ բանակին անհրաժեշտ է առավել արդիական զենք:

2015թ.ին Ուկրաինան նախատեսում է զինվորական ծառայության զորակոչել 45 հազար մարդ, ևս 10 հազար մարդ ծառայության կանցնեն պայմանագրային կարգով, պատմել է Պոլտորակը:

Ուկրաինայի արևելքում տեղակայված զինվորականների քանակը հաջորդ տարի 232 հազարից կավելացվի մինչև 250 հազար:




Լրահոս