
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 5-րդ անգամ ճանաչվել է Սերբիայի տարվա լավագույն մարզիկ: Նա նաև գլխավորում է ATP-ի դասակարգման աղյուսակը:
2014-ին հաղթել է Ուիմբլդոնում, ATP-ի ամփոփիչ մրցաշարում եւ «Մասթերս-1000» շարքի 5 մրցաշարերում: Այս տարվա ընթացքում Ջոկովիչը 61 անգամ հաղթել է եւ պարտվել 8 խաղում: