Այսօր «Եռաբլուր» պանթեոնում էին հավաքվել բազմաթիվ ազատամարտիկներ:
«Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն իր ելույթում անդրադարձավ վերջին օրերին գրանցված իրադարձություններին՝ մասնավորապես ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանի, Ռազմիկ Պետրոսյանի և Սուրեն Սարգսյանի դեմ կատարված հարձակումներին:
«Մենք պատերազմը հաղթել ենք ազգովի. մեկս զենք է վերցրել, մեկս գրիչ է վերցրել, մեկս բահ է վերցրել, մեկի տուն ցուրտ է մտել: Ազգովի կռել ենք այս հաղթանակը: Մենք մեր ժողովրդին տարել ենք դեպի անկախություն:
Ես իմ ջոկատից ընդամենը 10 հոգով եմ եկել, կարող եմ 1000 հոգի մարդ բերեմ, հարցը դրանում չի, ստեղ ոգին է եկել:
Այստեղ կանգնած շատերս սխալվել ենք այս տարիների ընթացքում, որ մենք՝ ազատամարտիկներս, այս օրին հասանք, ինձանից սկսած: Մենք եկել ենք մեր նահատակների դեմ հաշվետվություն տալու…
Առաջարկում եմ անիմաստ չգանք, խոսանք, գնանք, մենք պետք է հետևողական լինենք: Առաջարկում եմ ստեղծել կառույց, որը կզբաղվի ազատամարտիկների անվտանգությամբ»,-նշել է Սասուն Միքայելյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Ազատամարտիկների դաշինքի նախաձեռնող խմբի անդամ Սմբատ Հակոբյանը կոչ էր արել ազատամարտիկներին դեկտեմբերի 13-ին հավաքվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում