![](https://armlur.am/wp-content/uploads/2014/12/eden_hazard_chelsea_foto.jpg)
Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը պատրաստ է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է Daily Express-ը:
Լոնդոնյան ակումբի հետ նրա պայմանագիրն ավարտվելու է 2017-ի ամռանը, սակայն «Չելսի»-ն պատրաստ է երկարաձգել պայմանագիրը և բարձրացնել Ազարի աշխատավարձը: 23-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագրով շաբաթական կստանա մոտ 200 հազար ֆունտ ստեռլինգ:
Նա «Չելսի» է տեղափոխվել 2012-ին: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ազարը 15 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ: