Դանակահարություն ԼՈռիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօրի 112 հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելը) հատկանիշներով:
Երեկ՝ հունիսի 14-ին, ժամը 22-ի սահմաններում Լոռու մարզի Դարբաս գյուղի սկզբնամասում վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքով սուր կտրող-ծակող գործիքից ստացած հարվածներից Վանաձորի թիվ 1 հիվանդանոց են տեղափոխվել երկու հոգի՝ Լոռու մարզի բնակիչ 16-ամյա Տիգրան Աղամիրյանը և 17-ամյա Սերյոժա Լալայանը: Այս պահին երկուսն էլ գտնվում են բժիշկների հսկողության տակ: Գագիկ Շամշյանը armlur.am -ին  հայտնում է որ Ոստիկանության Լոռու մարզի վարչության Ոստիկանության Վանաձորի բաժնի և ՈՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի աշխատակիցների օպերատիվ հետախուզական և բացատրական աշխատանքների արդյունքում այսօր ժամը 19-ի սահմաններում Վանաձորի ոստիկանություն է ինքնակամ ներկայացել Վանաձորի բնակիչ 17 Ստեփան Դերձյանը: Այս պահին քննիչի կողմից Ս. Դերձյանը ձերբակալվել է:




Լրահոս