
Գործակալ Ֆրանսուա Գայարդոն հայտնել է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն:
«Ռեալը» պայմանագիր կկնքի Ռոյսի հետ։ Գործարքը կկայանա մոտակա օրերին։ Մարկոն մադրիդյան ակումբում պետք է դառնա երկարաժամկետ նախագծի մի մասնիկը։ Ռոյսը մերժել է մի շարք ակումբների առաջարկները՝ ընտրելով «Ռեալ» տեղափոխվելու տարբերակը,- նշել է նա: